Kill Em with Kindness

«Kill Em With Kindness»
Սելենա Գոմեսի սինգլը
«Revival» ալբոմից
Թողարկված3 մայիսի, 2016
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրպարային երաժշտություն
Տևողություն3:37
ԼեյբլInterscope
Polydor
ՊրոդյուսերRock Mafia
Բեննի Բլանկո
R3drum
Սելենա Գոմեսի սինգլների ժամանակագրություն
«Hands to Myself»
(2015)
«Kill Em With Kindness»
(2016)
«We Don’t Talk Anymore»
(2016)

Kill Em With Kindness (Սպանիր նրանց բարությամբ), ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երգը, որ նա ձայնագրել է իր Revival (2015) երկրորդ ալբոմի համար։

Սելենա Գոմեսը երգը գրել է Անտոնինա Արմատոյի, Թիմ Ջեյմսի, Բեննի Բլանկոյի (որը մասնակցել է նաև նրա Same Old Love հիթի ստեղծմանը), Dave Audé։ Որպես պրոդյուսեր հանդես են եկել Rock Mafia, Բեննի Բլանկոն և R3drum։ Ռադիոյով երգն սկսել է հեռարձակվել 2016 թվականի մայիսի 3-ին (ալբոմի չորրորդ սինգլը), իսկ երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ապրիլի վերջին[1]։

Տեսահոլովակը թողարկվել է 2016 թվականի հունիսի 6-ին VEVO-ում[2]։ Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ երանգներով և հագեցած է սիմվոլիզմով. վարդերը խորհրդանշում են սեռական բռնությունը, փամփուշտները՝ պատերազմը, մոմը՝ աշխարհի վերջը, իսկ պարողները՝ գեղարվեստական պատկերը։ Մեկ շաբաթվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է 17 միլիոն դիտում։

Սելենա Գոմեսը երգը կատարել է Jingle Ball Tour 2015 փառատոնում իր ելույթի ժամանակ[3]։ Այն ներկայացվել է նաև We Day-ում 2016 թվականի ապրիլի 7-ին[4]։

  1. «Selena Gomez Scores Third Pop Songs No. 1 With 'Hands to Myself' & Releases New Single From 'Revival'». Billboard. 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  2. «Selena Gomez Has Looks To "Kill" In New Music Video». TIME. 2016 թ․ հունիսի 6. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  3. «Jingle Ball 2015: Watch Performances By 1D, Selena Gomez, The Weeknd And More». Idolator. 2015 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  4. «Can't get better than this! Selena Gomez stands out in bold yellow raincoat at WE Day California event in LA before sizzling performance on stage». Dailymail. 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search